Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին չի մեղադրում թշնամուն աջակցելու մեջ, հայտնում է NewsOne հեռուստաալիքը։

«Դա սխալ կլիներ․․․Մենք պետք է բոլորս միակարծիք լինենք ու այս մասին խոսենք, այդ թվում նրա հետ։ Բայցեւայնպես մենք պետք է պայմանավորվենք չպառակտել երկիրը»,- ասել է Սաակաշվիլին։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին կարող են Ուկրաինայից Վրաստան արտահանձնել։ Համապատասխան որոշումը Կիեւի իշխանությունները կարող են կայացնել այն բանից հետո, երբ հաջորդ շաբաթ Թբիլիսիի դատարանը կհայտարարի դատավճիռը հայրենիքում Սաակաշվիլիի դեմ հարուցված չորս քրեական գործերից մեկով։