Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայում եւ աշխարհի տարբեր երկրների պահպանողական արժեքներ կրող կուսակցությունների պատգամավորների եւ կուսակցական գործիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների փոխնախագահներ Միքայել Մելքումյանը ու Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: