Դեկտեմբերի 15-ին Դեմիրճյան փողոցի 17 հասցեի մոտ Porsche Cayenne մակնիշի 071 HH 11 համարանիշի ավտոմեքենայից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են առջևի լուսարձակները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ իր տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, Երևան քաղաքի Պարոնյան փողոցի բնակիչ՝ 54-ամյա Սերգեյ Բագրատյանին և կատարվածի մասին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է պատգամավորը։

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: