ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի իրավիճակը եւ առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը հեռախոսազրույցում քննարկել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Միջազգային հարցերի քննարկման շրջանակում հատուկ ուշադրություն է հատկացվել Սիրիայում իրավիճակի զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: