Հայաստանի տրանսպորտի նախարարը խոստումը չի կաըտարում: Այսպես,երեկ երեկոյան լայն հանրության սեփականությունը դարձավ կառավարության որոշման նախագիծը՝ Հայաստան աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման արգելքի մասին: Թեման նոր չէ եւ արդեն հասցրել է առաջացնել հանրության վրդովմունքը:

Նախագծի համաձայն՝ առաջարկվում է 2018-ի ապրիլից առայժմ ժամանակավորապես արգելել երկիր աջակողմյան երթեւեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրումը եւ դրանց վերագրանցումը: Մինչդեռ հոկտեմբերի 23-ին տրանսպորտի նախարարը հավաստիացրել էր, որ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների տերերը կարող են չանհանգստանալ՝ կառավարությունը չի պատրաստվում դրանք արգելել, եւ սեփականատերերի բոլոր իրավունքները կպահպանվեն:

Ոորոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է երկրում աջակողմյան ղեկով մեքենաների ներկրման եւ դրանց հետագա շահագործման արգելքի մասին: Ներկրման արգելքին զուգահեռ՝ ոոշման նախագծով առաջարկվում է այսպիսի մեքենաների վերագրանցման արգելում: Այսինքն՝ դրա տերը զրկվում է այն վաճառելու հնարավորությունից, որի հիմնական գնորդը միջին դասն է: Հենց նրանց էլ կհարվածի նոր օրենքը:

Աջակողմյան ղեկով մեքենաների «վտանգավորության» հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում:

Ըստ էության՝ աջակողմյան ղեկով մեքենաներն արգելելով, կառավարությունը շրջանցում է այս մեքենատերերի կրած նյութական վնասի փոխհատուցման հարցը: Ղեկի ուղղության փոփոխության հարցի քննարկումն ընդհանրապես անիմաստ է, քանի որ դա սպառնում է մեքենայի վնասմամբ, եւ որպես հետեւանք ճանապարհային պատահարների թվի ավելացմամբ: