Վենեսուելայի իշխանությունները «Ռոսնեֆտ» ռուսական նավթային եւ գազային ընկերությանը շնորհել են գազի հանքավայրերում երկրաբանական ուսումնասիրությունների կատարման եւ արդյունահանման լիցենզիա:

Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Վենեսուելայի նավթի արդյունաբերության նախարարության Twitter-ը: