Ֆրանսիացի Ֆրանսուա Գաբարն այսօր ավարտել է շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ՝ փոխանցում է Коммерсант.ru.-ն:

Նա առագաստանով միայնակ տարածությունը հաղթահարել է 42 օրում: «Ես կարծես թե դա արեցի»,- Գաբարը հայտնել է Twitter-ում:

Ֆրանսուա Գաբարի շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսվել է նոյեմբերի 4-ին բրետոնյան ջրատարածքի Ուեսան կղզուց: BFMTV-ն հայտնել է, որ ճանապահորդությունը ճշգրիտ տեւել է 42 օր 16 ժամ 40 րոպե 35 վայրկյան: Այսպիսով նա նախորդ ձեռքբերումը 7 օրով բարելավել է:

Նախկին ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի Թոմ Քովիլին, որը երկրի շուրջը առագաստանով անցել էր 49 օրում եւ 3 ժամում: