Ամերիկայի Օհայո նահանգի մսի վերամշակման գործարանի աշխատակիցը մահացել է այն բանից հետո, երբ ոտքը մնացել է աղբը մանրացնող մեքենայում։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝  62-ամյա Սեմուել Մարտինեսը քայլելիս պատահաբար ընկել է  աղբի վերամշակման մեքենայի մեջ: Նա տեղում մահացել է՝ մինչեւ բժիշկները կժամանեին:

Fresh Mark ընկերությունը հաղորդում է, որ ներկայումս պարզվում են դեպքի հանգամանքներն ու պատճառները: