Apple ընկերությունը մտադիր է փակել iTunes երաժշտական խանութը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Weraveyou պորտալը:

Լրագրողները հայտնում են, որ վերջին շրջանում iTunes-ի թրեքերի վաճառքի կտրուկ անկում է նկատվել: Ընկերության ղեկավարությունը եզրակացրել է, որ երաժշտության օգտագործման մոդելը փոխվել է եւ որոշում է կայացրել գործարկել իր սեփական հոսքային ծառայությունը Apple Music-ի շրջանակներում՝ մրցակցություն ստեղծելով SoundCloud-ի, YouTube-ի եւ Spotify- ի համար:

Պորտալի փոխանցմամբ՝ ծառայությունը կփակվի 2019 թվականի սկզբին: Նշվում է, որ iTunes-ի օգտատերերի կողմից ձեռք բերված բոլոր երգերը կտեղափոխվեն Apple Music: