Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանում տեղի ունեցած վթարի հետեւանքով Հայաստանի բնակիչ է մահացել:

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, դեկտեմբերի 17-ին «Բուդենովսկ-Արզգիր» ճանապարհին «ՎԱԶ -211440» մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհայտ պատճառներով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկության կողմ, որտեղ եւ բախվել է «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի արդյունքում ստացած վնասվածքների հետեւանքով դեպքի վայրում «ՎԱԶ -211440» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով Հայաստանի Հանրապետության բնակիչ էր, մահացել է: Հիվանդանոց տեղափոխելիս մահացել է նաեւ Արզգիրի բնակիչ «ՎԱԶ-2102»-ի վարորդը:

«ՎԱԶ-2102»-ի ուղեւոր, Արզգիրի 54-ամյա բնակչուհին, ինչպես նաեւ «ՎԱԶ -211440»-ի ուղեւոր, 27-ամյա ՀՀ բնակիչը, ով ձեռքի եւ գլխի վնասվածք էր ստացել, հոսպիտալացվել են:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: