Օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ՌԴ Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ, ձեռնարկելով համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ռուսաստանում հայտնաբերել եւ ձերբակալել են Երեւան քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Կարինե Գ.-ին:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վերջինս 2004 թվականից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով եւ գործի քննությունը կատարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Կարինե Գ.-ն հանրությանը հայտնի «Ճայ Մայիսի» կինն է, ում նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց, ընտրել է կալանավորումը եւ նա տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։