Ստամբուլի Քուրուչեշմեյի Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին իր դռներն է բացել հավատացյալների առաջ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Երեւման Սուրբ Խաչ եկեղեցին օծել է Պոլսո հայոց պատրիարքարանի կրոնական խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս սահակ Մաշալյանը։  Իր խոսքում Սահակ Մաշալյանը նշել է, որ անհրաժեշտ է տեր կանգնել հայ համայնքի համար մեծ կարեւորություն ներկայացնող եկեղեցիներին։ «Պետք է մեր եկեղեցիները բաց պահենք ու աղոթենք։  Եկեղեցիները հասարակության սիրտն են։ Ես այսօր այստեղ տեսնում եմ նաեւ Սուրբ Խաչ դպրեվանքի սաներին։ Ցանկանում եմ նրանց տեսնել նաեւ ամեն կիրակի պատարագների ժամանակ»,–ասել է եպիսկոպոս Մաշալյանը։

Այնուհետ խոսքով հանդես է եկել եկեղեցու հիմնադրամի անդամ Սարո Բենքլիյանը, եւ եկեղեցու վերանորոգմանը ֆինանսական աջակցություն ցույց տվողներին շնորհակալություն հայտնել։