Թուրքիայի Բուրսա քաղաքի Ուլուդաղի համալսարանում  Հայաստանի եւ Ադրբեջանի դրոշների հետ կապված սկանդալ է առաջացել։

Ուլուդաղի ադրբեջանցի ուսանողները հայտարարել են, թե դեկտեմբերի 5–ին նկատել են, որ Ադրբեջանի դրոշը բացակայում է համալսարանի առջեւից։  Համալսարանում նրանց պարզաբանել են, թե դրոշների նորացում է տեղի ունենում եւ մեկ շաբաթ անց նոր դրոշ կտեղադրվի։

Մեկ շաբաթ անց ադրբեջանցի ուսանողները  տեսել են, որ դեռ դրոշը չկա, համալսարանի ղեկավարությանը հայտնել են, որ ցանկանում են իրենց ուժերով կախել Ադրբեջանի դրոշը։

 Սակայն դրոշների հարցերով պատասխանատու, իսլամի պատմության դասախոս, պրոֆեսոր Սալիհ Փայը ադրբեջանցի ուսանողներին ասել է, որ օրեր առաջ անհետացել է Հայաստանի դրոշը եւ կասկածը հենց ադրբեջանցիների վրա, եւ եթե նրանք վերադարձնեն Հայաստանի դրոշը, պրոֆեսորը կկախի նաեւ Ադրբեջանի դրոշը։

Ադրբեջանցիները հաջորդ օրը որոշել են գնալ համալասարան եւ ինքնուրույն կախել իրենց երկրի դրոշը, սակայն նրանք շատ են զարմացել, երբ տեսել են մեծ թվով ոստիկանական մեքենաներ համալսարանի բակում։

Ադրբեջանցի ուսանողները ստիպված համալսարանից դուրս են բողոքի ակցիա իրականացրել։

Այս թեման մեծ արձագանք է գտել միայն ադրբեջանական մամուլում։