Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսն օրերս ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին, իսկ VIP հյուրերից մեկը եղել է Մեծի Տանն կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

Կիպրոսի cyprus-mail.com կայքի փոխանցմամբ, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այցելել է Կիպրոս եւ եղել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի VIP հյուրերից մեկը:

Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկյան Իշխան»-ի շքանշանով պարգեւատրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին։ Պարգեւատրումից առաջ հանդիպում է տեղի ունեցել Արարմ Ա-ի եւ Կիպրոսի նախագահի միջեւ, որին մասնակցել են նաեւ Կիպրոսի Հայոց կԿաթողիկոսական փոխանորդ՝ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաճյանը, Կիպրոսի հայոց պետական ներկայացուցիչ՝ Վարդգես Մահտեսյանը:

Հանդիպումից հետո նախագահն ու Արամ Ա-ն ուղղվել են դեպի նախագահական պալատին կից գտնվողն հանդիսասրահ, որտեղ տեղի է ունեցել հայկական մշակութային երեկո: Երեկոյանի մասնակցել են Կիպրոսի խորհրդարանի նախագահը, Կիպրոսում զանազան երկիրների դեսպաններ, պատգամավորներ, հոգեւոր առաջնորդներ եւ ավելի քան 500 կիպրահայեր։

Նշենք, որ Կիպրոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունվարի 28-ին: Եթե առաջին փուլով չհաջողվի նախագահ ընտրել, 2-րդ փուլը կանցկացվի փետրվարի 4-ին: Նիկոս Անսաստասիադեսն արդեն հայտնել է առաջադրվելու մտադրության մասին: