Կարնեգի Մելոն համալսարանի (Փենսիլվանիա նահանգ) հետազոտողները մշակել են ալգորիթմ, որը հաղթել է այսպես կոչված տեխասի հոլդեմի ամենաուժեղ 4 խաղացողներին, հաղորդում է Science-ը:

Գիտնականենրի կողմից մշակված Libratus համակարգը կարողանում է  «աբստրակտ» մտածել: Ալգորիթմը կարողանում է խաղաքարտերի, դրույքների եւ խաղի այլ տարրերի տարբեր զուգակցությունների ընդհանուր գծերը գտնել:

Այս մոտեցումը թույլ է տալիս դրանք իրադարձությունների զարգացման նույն տարբերակը համարել , որը հեշտացնում է խաղը եւ թույլ է տալիս պարզ լուծումներ գտնել քարտերի ամենաակնհայտ զուգակցության եւ մրցակցի քայլերի տարբերակների համար:

Արդյունքում մրցաշարն ավարտվել է մարդկանց լիակատար պարտությամբ` խաղի վերջում Libratus-ը 1.8 միլիոն դոլար ուներ: Եթե մրցաշարն անցկացվեր բոլոր կանոններով, ապա ամբողջ մրցանակային ֆոնդը արհեստական ինտելեկտը կշահեր: