Նավթի էտալոնային տեսակների գները երեքշաբթի աննշան թանկացել են, ներդրողները սպասում են ԱՄՆ-ում վառելանյութի պաշարների մասին տվյալներին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,06 դոլարով (0,09 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 63,47 դոլարի: Նախորդ վաճառքի արդյունքներով այն թանկացել էր 0,18 դոլարով (0,28 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 63,41 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսայի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով աճել են 0,13 դոլարով (0,23 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,29 դոլարի: Երկուշաբթի WTI հունվարյան մատակարարումների պայմանագրերը էժանացել էին 0,14 դոլարով (0,24 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,16 դոլարի:

Երեքշաբթի ուշ երեկոյան Նահանգներում վառելանյութի պաշարների վերաբերյալ իր հաշվետվությունը կներկայացնի Ամերիկյան նավթի ինստիտուտը (API), որը հիմնված է կամավոր տրամադրած տվյալների վրա, իսկ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալները կհրապարակվեն չորեքշաբթի: