Մոսկվան եւ Բելգրադը Սերբիային «Թուրքական հոսք» գազամուղի շինարարությանը մասնակից դարձնելու հնարավորությունն են քննարկում: Այս մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը նշել է, որ սերբական շուկայում հաջողությամբ աշխատում են նաեւ այլ ռուսական էներգոընկերություններ:

Այսպես, «Գազպրոմնեֆտը» շարունակում է արդիականացնել տարածաշրջանի խոշորագույն հոլդինգը՝ «Սերբիայի նավթային արդյունաբերությունը», այս նախագծի մեջ արդեն ներդրվել է ավելի քան 3 մլրդ դոլար:

«Լուկոյլը» տիրապետում է 115 լիցքավորման կայայներից բաղկացած ցանցին եւ երկու նավթաբազաների:

«Սիլովիե մաշինին» պատրաստ են միանալ Սերբիայի մի շարք էներգոօբյեկտների տեխնիկական վերասարքավորմանը:

Պուտինը կարծում է, որ Սերբիայի եւ ԵՏՄ միջեւ  ազատ առեևւտրի գոտու ստեղծումը կարող է գործնական կապերի զարգացման համար նոր հնարավորություններ բացել:

Պուտինի կարծիքով՝ այս աշխատանքի արդյունքում կստորագրվի  ԱԱԳ վերաբերյալ փոխշահավետ համաձայանգիր: