Հայաստանը հայտնվել է 2018 թվականին զբոսաշրջիկների այցելությունների համար ամենահետաքրքիր երկրների տասնյակում, որը կազմել է տուրիստական տեղեկատուների հայտնի հրատարակիչ Fodor's-ը:

«Կովկասյան այս փոքրիկ երկիրը շատ հարուստ պատմություն, մշակույթ եւ հյուրընկալություն ունի»,- նշված է հոդվածում: 

Կայքում նշվում է, որ Հայաստանը էկոտուրիստի երազանքն է, իսկ ոտքով  նոր երթուղիները եւ հավելվածները թույլ են տալիս ավելի հեշտ ուսումնասիրել երկրի հոյակապ բնությունը: «Չնայած մայրաքաղաք Երեւանը 3000 տարեկան է, այն օժտված է էներգիայով՝ նոր սրճարաններով, գինու բարերով, բուտիկներով եւ ամեն օր բացվող ռեստորաններով»,- նշված է կայքում:

Fodor's-ի փորձագետները նշում են, որ Հայաստան այցելելու ամենալավ ժամանակը գարունն է կամ աշունը, երբ երկրում բացօթյա փառատոներ են անցկացվում: