Նեյրոնային աստղերի միաձուլումը այս տարի գիտական աշխարհի հիմնական ուշադրության կենտրոնում է եղել: Իսկ լպրծուն միքսինները եւ հսկայական արկտիկական գնդե՞րը, հարց է ուղղում Science-ը:

Ինչ են լսում շները, երբ մենք խոսում ենք նրանց հետ

Մենք հաճախ մեր շների հետ խոսում ենք նույն բարձր տոնով, ինչ մեր երեխաների հետ: Բայց արդյոք շների համար դա նշանակություն ունի: Անցկացված ուսումնասիրությունները խորհուրդ են տալիս այդպես վարվել գոնե միայն այն դեպքում, երբ խոսում ենք շան ձագերի հետ:

Նոր տեսությունը կարող է բացատրել «ասուպների ձայները»

Բարձր տեղանքներում ապրող ժողովուրդները երկար ժամանակ ասում են, որ բեւեռափայլերը պայթյունների նման ձայներ են արձակում:

Մյուսները պնդում են, որ մթնոլորտային երեւույթները թշշոցի ձայներ են արձակում:

Քիմիական մրջյունները հակաբիոտիկ կոկտեյլ են պատրաստում իրենց մրջնանոցը պաշտպանելու համար

Անվանենք սա աշխարհի ամենափոքր դեղատունը: Հետազոտողները պարզել են, որ բնափայտի մրջյունները պաշտպանում են իրենց մրջնանոցները հիվանդություններից ուժեղ հակաբիոտիկ ստեղծելով, որը պատրաստում են փայտի խեժից եւ սեփական թույնից: Գիտնականները նշում են, որ սա կենդանական դեղաբանության ամենաբարդ օրինակներից մեկն է:

Հսկայական գնդերը օգնում են բեւեռախույզ գիտնականներին ստորգետնյա թունելներ կառուցել

Կա մի հարց, որի մասին, հավանաբար, երբեք չեք մտածել. ինչպես կարելի է արկտիկական ձյան մեջ թունելներ կառուցել հետազոտական կայանների համար, առանց ենթակառուցվածքների եւ շինարարական նյութերի: Պատասխան. գնդերը հսկա հոթդոգերի ձեւն ունեն, պարզապես ժամանակից շուտ դրանցից օդը մի հանեք:

Հույներն իսկապես ունեն առասպելական ծագում, հայտնաբերվել է հնագույն ԴՆԹ

Հին Հունաստանի էպիկական պոեմները ունեն որոշակի իրական հիմք, հաղորդում է այս հետազոտությունը: Ոդիսեւսը եւ Ագամեմնոնը կարող էին գոյոթյուն ունենալ միայն առասպելներում, սակայն հնագույն ԴՆԹ-ն հնարավոր  է դարձնում է ենթադրել, որ այդ հերոսները իրական նախատիպեր են ունեցել: Պատմության այս զվարճալի դասը տարվա հայտնի պատմություններից մեկն է: