SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն իր Instagram-ում հրապարակել է մեքենայի լուսանկար, որը Falcon Heavy հրթիռով որպես բեռ Մարսի ուղղությամբ կարձակվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասկը նշել է, որ կարմիր Tesla Roadste-ը Մարս կուղարկվի փորձարկման գործընթացում բազմազանություն մտցնելու համար:

Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ Falcon Heavy-ի առաջին թռիչքը, որի արձակումը տեղի կունենա Դեվիդ Բոուի Space Oddity երգի ներքո, նախատեսված է հունվարին:

Ի սկզբանե սպասվում էր, որ հրթիռի առաջին արձակումը տեղի կունենա 2013-ին, սակայն այն անընդհատ հետաձգվում էր: