Վենեսուելական նավթավերամշակման գործարանների ճնշող մեծամասնությունը դադարեցրել է աշխատանքները: Այս մասին հայտարարել է երկրի  նավթի արդյունաբերության ոլորտի աշխատակիցների միության ղեկավար Վան Ֆրեյտեսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Գործում են միայն «Ամուայ» եւ «Կարդոն» գործարանները: Երկրի նավթավերամշակման գործարանների 80%-ը փակ է», - նշել է Ֆրեյտեսը, ում խոսքերը մեջբերում է «Դեմոկրատական միասնության դաշինք» ընդդիմադիր կոալիցիայի կայքը:

Արհմիության ղեկավարի խոսքերով՝ դեռեւս գործող ձեռնարկությունները «արտադրում են նավթային թափոններ, որոնք ցածր գներով վաճառվում են ԱՄՆ-ում, քանի որ հումքը ինքնուրույն մշակել չեն կարող»:

Ֆրեյտեսը նշել է, որ երկրում դադարել է  նաեւ բենզինի արտադրությունը: Տեղի ունեցողի պատասխանատուները, ըստ Ֆրեյտեսի, կառավարությունը եւ Նիկոլաս Մադուրոն են:

«Եթե PDVSA- ում (Petroleos de Venezuela պետական նավթագազային ընկերություն) ճգնաժամ է, ապա մեղավոր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Բարաք Օբամայի պատժամիջոցները: Պատասխանատվությունը միայն Նիկոլաս Մադուրոյի, Ուգո Չավեսի եւ այն կոռումպացված պաշտոնյաների վրա է, ովքեր կառավարում էին PDVSA-ը ինչպես ցանկանային», - հայտարարել է Ֆրեյտեսը: