Հայկական ատոմակայանի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների շրջանակներում «Ռուսատոմ» ծառայությունը ավարտել է հայկական ԱԷԿ–ի №2 էներգաբլոկի երկրորդ բլոկային տրանսֆորմատորի առաքումը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ սարքավորումն արտադրվել է ԱՊՀ եւ Եվրոպայում ամենախոշոր «Զապորոժտրանսֆորմատոր» տրանսֆորմատորներ եւ տարեկան  60 հազար արտադրական հզորությամբ էլեկտրական ռեակտորներ  արտադրող ձեռնարկության կողմից։

Գործարանից տեղափոխումը իրականացվել է մի քանի փուլով, առաջին հերթին Ուկրաինայի Չերնոմորսկի նավահանգիստ է տեղափոխվել, ապա Վրաստանի Փոթիի նավահանգստից ցամաքային տրանսպորտով հասել է Մեծամորի ատոմակայան։

Ավելի վաղ՝ դեկտեմբերին, ատոմակայան էր առաքվել առաջին տուրբոգեներատորը եւ բլոկային տրանսֆորմատորը։