Ճապոնական SoftBank ընկերությունը հաղթել է Uber ընկերության 20 տոկոս բաժնեմասի գնման  տենդեռում: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը:

Ավելի վաղ SoftBank-ը հաղորդել էր Uber-ում 30 տոկոս զեղչով բաժնեմաս գնելու պատրաստակամության մասին: Նշվել է, որ SoftBank-ը եւ ներդրումային Dragoneer Investment Group եւ General Atlantic  ընկերությունները համաձայնության են եկել ավելի քան 6 մլրդ դոլար վճարել: Uber Technologies-ի բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կկազմել է 48 մլրդ դոլար։ Այն ժամանակ, երբ միջոցների ներգրավման գնահատման ժամանակ այն տաքսի ծառայություն բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմել էր 68,5 մլրդ դոլար, այսինքն՝ 30 տոկոսով ավելի։