Jaguar ընեկրությունը մտադիր է նոր սերնդի XJ սեդան ստեղծել: Այս մասին CAR Magazine-ին տված հարցազրույցում ասել է բրենդի դիզայնի գծով տնօրեն Յան Կալումը:

Մեքենայի մասին ամբողջ տեղեկատվությունը դեռ գաղտնի է պահվում, հաղորդում է Autonews-ը:

«XJ-ի ապագան մեզ մոտ բազմաթիվ վեճեր առաջացրեց: Արդյուքնում մենք յուրահատուկ մի բան մտածեցինք», — ասել է դիզայները:

Այս ամռանը ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի XJ սեդանի էլեկտրական տարբերակը, որը կմրցակցի  Mercedes-AMG S63-ի հետ: