Հնդկաստանի կառավարությունը երկրի խորհրդարանին է ներկայացրել մահմեդական տղամարդկանց նկատմամբ քրեական հետապնդման մասին օրինագիծը, որոնք օգտագործում են «եռակի թալաքը» կամ նրանց իրենց կանանցից վայրկենական ամուսնալուծությունը, հաղորդում է Independent-ը:

Գերագույն դատարանը օգոստոսին  հակասահմանադրական էր ճանաչել  օրենքը, որը թույլ է տալիս մուսուլմաներին ամուսնալուծվել իրենց կանանցից պարզապես երեք անգամ «թալաք» բառը կրկնելով։ Մուսուլման կանայք դիմել են դատարան՝ պնդելով, որ ամուսիններից ամուսնալուծությունը «եռակի թալաքի» միջոցով, այդ թվում՝ Skype-ի եւ WhatsApp-ի միջոցով, ոչ միայն խախտում է իրենց իարվունքները, այլ նաեւ նրանց դնում է ծանր դրության մեջ։