Հորացիո Պագանիի գեղեցկագույն Lamborghini Countach-ը աճուրդի կհանեն: Հազվագյուտ Countach-ի համար Փարիզում մտադիր են 250 հազար եվրոյից մինչեւ 300 հազար եվրո ստանալ, գրում է Car.ru-ն:

 Այս մոդելով ժամանակին զբաղվել է անձամբ Հորացիո Պագանին՝ Pagani-ի ղեկավարը:

Lamborghini Countach 25th Anniversary հոբելյանական մոդելը թողարկվել է, ինչպես արդեն կռահեցիք Lamborghini-ի 25 ամյակի կապակցությամբ:

Ընկերությունն առաջին անգամ ավտոմեքենան ներկայացրել է 1988-ին Մոնցի Գրան պրիում: