Համացանցում հայտնվել են Android 9.0 օպերացիոն համակարգով աշխատող շքեղ Google Pixel 3-ի լուսանկարները, հայտնում է Vistanews-ը։

Google ընկերության նորույթի գլխավոր առանձնահատկությունն է սուպերժամանակակից Android 9.0 ՕՀ-ն։ Այդ ՏՏ հսկայի մշակողները կթողարկեն թարմ ծրագիր հենց այդ գաջետի համար։ Նախնական տվյալներով՝ Pixel 3 –ի պաշտոնական պրեզենտացիան կկայանա մեկ տարի անց։ Աղբյուրը, որը մոտ է արտադրող ընկերությանը, բացահայտել է ապագա սմարթֆոնի որոշ տեխնիկական բնութագրեր։ Եվ այսպես, նոր գաջետը ստանալու է AMOLED դիսփլեյ՝ 2880х1440 թողունակությամբ, 18։9 կողմերի հարաբերակցությամբ։ Բացի դրանից՝ էկրանի վրա տեղադրվելու է Gorilla Glass 6 պաշտպանական ապակի։ Սարքը աշխատելու է 8 միջուկանոց Snapdragon 845 չիպերի հավաքածուի հիմքով։ Գաջետը միանգամից հասանելի է լինելու երկու կոմպլեկտավորումով՝ 4 Գբ ու 6 ԳԲ ՕԶՈՒ-ով, նաեւ 128 ԳԲ ու 256 ԳԲ կոշտ հիշողությամբ։ Հիմնական տեսախցիկը կրկնակի է լինելու ՝ 16 մեգապիքսելանոց։ Նոր սարքավորման անոնսը ծրագրված է 2018-ի երկրորդ կեսին։ Նոր գաջետի գնի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։