Հունվարի 1-ից Վրաստանում արգելվելու է աջ ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը։ Այն մեքենաները, որոնց ղեկն արդեն տեղափոխված է, տեխնիկական զննում են անցնելու մյուս մեքենաների հետ հավասար պայմաններով, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։

Միաժամանակ աջ ղեկով մեքենաների հանդեպ որեւէ այլ լրացուցիչ պահանջ չի ներկայացվում, լուսարձակների լուսավորության կարգավորումից բացի։

Արդեն հայտնել են, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը Վրաստանում պարտադիր է դառնալու 2018-ի հունվարի 1-ից։

Աջակողմյա ղեկով մեքենաների հայաստանցի սեփականատերերը այլեւս չեն կարողանա Վրաստանում մեքենաների ղեկը աջից ձախ տեղափոխել այնպես ինչպես նախկինում էին անում անհրաժեշտության դեպքում։