Լոնդոնում նկարել են Lamborghini Huracan մեքենան՝ ծածկված 1,3 մլն Սվարովսկի բյուրեղներով։ Մեքենան պատկանում է դիզայներ Դարյա Ռադիոնովային, Vinceri ընկերեության լրամշակած մեքենան կարելի է տեսնել նրա Ինստագրամում, հաղորդում է Motor-ը։

Նախկինում Ռադիոնովային պատկանում էր Mercedes-Benz CLS 350 մակնիշի մեքենան՝ ծածկված մեկ միլիոն քարերով։ Մեքենայի զարդանախշմամբ զբաղվել էր 12 մարդ՝ երկու ամսվա ընթացքում։

Այդ մեքենան վաճառվել էր eBay-ում 154,6 հազար ֆունտով։