Ռուսական «նոու-հաու»-ի՝ «թռչող ավտոմեքենայի» ստեղծման աշխատանքները կարող են ավարտվել արդեն երեք տարի անց: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է նախագծի հեղինակ, «Պրոմսերվիս» ընկերության տնօրեն Յուրի Բաժենովը:

Իրականում այն ավելի շատ ինքնաթիռ է հիշեցնում, քան ավտոմեքենա: Խոսքը յուրօրինակ տրանսպորտային միջոցի մասին է, որը կարող է բեռնափոխադրումների համար գերկարճ թռիչք եւ վայրէջք կատարել: Այն օգտագործվելու է ճանապարհների բացակայության պայմաններում: Սարքը կկառավարվի ինչպես ձեռքով, այնպես էլ հեռակառավարմամբ: