Թուրքական խորհրդարանը հանձնաժողով է ստեղծել` Եվրամիության չորս անդամ երկրներում իսլամաֆոբիայի հետ կապված իրավիճակի հետաքննության համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով բելգիական Belga գործակալությունը:

Պատգամավորները ուշադրությունը կսեւեռեն այն պետությունների վրա, որտեղ, նրանց կարծիքով, «իսլամաֆոբիայի դրսեւորումները առավելապես սուր են` Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի»: Նրանք մտադիր են թույլտվություն ստանալ այդ երկրներից՝ տեղում հետաքննություններ անցկացնելու համար: Հանձնաժողովը կսկսի աշխատանքը հունվարի 9-ին: