Հունվարի 7-ին ժամը, 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում բնական գազով միջին ծանրության» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1961 թ. ծված Ծովինար Մ.-ն, 1988 թ. ծնված Սոնա Մ.-ն, 2008 թ. ծնված Հովհաննես Մ.-ն եւ 2009 թ. ծնված Նարեկ Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 19.00-ից մինչեւ ժամը 21.00-ի սահմաններում, լոգարանում տեղադրված փայտի վառարանում փայտ եւ պոլիէթիլենային տարաներ վառելու հետեւանքով առաջացած ծխից:

Կատարվում է հետաքննություն: