ԱՄՆ Պետքարտուղարության միջազգային էներգետիկայի հարցերով հատուկ դեսպանի եւ համակարգողի պաշտոնակատար Սյու Սաարնիոն փետրվարին Ադրբեջան կայցելի:

Trend-ի փոխանցմամբ՝  հատուկ դեսպանը կմասնակցի Բաքվում անցկացվող «Հարավային գազային միջանցքի» Խորհրդատվական խորհրդի 4-րդ նիստին: Նիստի ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի առաջիկա օրերին:

«Հարավային գազային միջանցքի» Խորհրդակտվական խորհրդի 1-ին նիստը տեղի է ունեցել 2015 թվականի փետրվարի 12-ին, երկրորդը՝ 2016-ի փետրվարի 29-ին, իսկ երրորդը՝ 2017-ի փետրվարի 23-ին: