Արարատի մարզում, հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 20:30-ի սահմաններում 56-ամյա Կորյուն Ս.-ն իր վարած BMW X5 մակնիշի 777 TV 07 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 337-րդ կմ հատվածում՝ Արարատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել դեռեւս ինքնությունը չպարզված 60-70 տարեկան տղամարդու:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է:

Դեպքի վայրի տեղազննության ժամանակ պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 27 մետր շպրտվել էր:

Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, ենթարկվել բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: