Այս տարվա սկզբից ուժի մեջ են մտել եկամտային հարկի տոկոսադրույքի փոփոխությունները: Այսուհետ 150 հազար դրամից 23 տոկոս է պահվելու: Նման աշխատավարձի համար տոկոսադրույքի փոփոխությունից շահույթը 3 հազար դրամից պակաս է: Բայց հարցն այն է, թե քանի վարձու աշխատող է ստանում  150 հազար դրամ աշխատավարձ: Պատասխան չկա, քանի որ պաշտոնական վիճակագրությունը հրապարակում է միայն միջին աշխատավարձը:

Գաղտնիք չէ, որ շատերը կասկածում են այդ թվերին: Սակայն, հաշվի առնենք միջին մեծության մի կարեւոր թերություն: Ինչպես եւ մյուս երկրներում, մեր երկրում նույնպես կան շատ վարձու աշխատողներ, ինչպես պետական, այնպես էլ հատկապես մասնավոր հատվածում: Որպես կանոն, այս էլիտար խմբի դրույքը  շատ անգամ (եւ երբեմն պարզապես ֆանտաստիկ) ավելի բարձր է, քան շարքային աշխատողի աշխատավարձը: Ակնհայտ է, որ դա հանգեցնում է ընդհանուր ցուցանիշի բարձրացմանը:

Պատահական չէ, որ, օրինակ, Ռուսաստանում (որտեղ ինչպես մեզ մոտ նույնպես աշխատավարձի չափերի միջեւ ահռելի տարբերություն է), վիճակագրությանը առաջարկում են լրացուցիչ մեդիանա բերել: Քանի որ վարձու աշխատողների մեծ մասը բավականին ցածր աշխատավարձ է ստանում, մեդիանան որոշ չափով այս ոլորտի իրական պատկերը ցույց կտա:

Սակայն միջին աշխատավարձը ինքնին համեմատելի չէ  զարգացած երկրների ցուցանիշների հետ: Դրամով մեր «ձեռքբերումները» անտեղյակ օտարերկրացիների համար տեսողականորեն տպավորիչ են: Օրինակ՝ նախորդ տարվա նոյեմբերի միջին ամսական աշխատավարձը կազմել է ավելի քան 187.9 հազար դրամ:

Սակայն, եթե այն վերածենք համաշխարհային արժույթների, ապա անմիջապես կբացահայտենք «գործերի իրական վիճակը»` 387 դոլար եւ 330 եվրո: Գերմանիայում, օրինակ, նվազագույն աշխատավարձը 1,4 հազար եվրո է:

Իհարկե, այնքան էլ ճիշտ չէ Եվրոպական Միության տնտեսապես ամենազարգացած երկրի հետ համեմատելը: Այնպես, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ համեմատել, որը հիմնականում սկսել է նույն խորհրդային աշխատավարձերից, ինչպես եւ Հայաստանը:

Նախորդ տարվա նոյեմբերի տվյալներով՝ Ռուսաստանում միջին աշխատավարձը 38,7 հազար ռուբլի է կազմել: Մեր համարժեքը հավասար է 22,8 հազար ռուբլու: Այսինքն 1,7 անգամ քիչ: Միգուցե գներն այնտեղ ավելի բա՞րձր են, քան մեզ մոտ: Սակայն Ռուսասատանում սպառողական կարողությամբ միջին աշխատավարձը ավելի բարձր է, քան Հայաստանում:

Հայաստանի Հարկային օրենսգրքում արդեն դիվիդենդների համար 5 տոկոսադրույքով հարկ է նախատեսվում: Երկար տարիներ այս հարցը չէր լուծվում, թեեւ աշխարհի շատ երկրներում այս հարկը շատ տասնամյակներ սահմանված էր:

ԵՏՄ գործընկեր երկրներում եւս՝ ՌԴ-ում, Բելառուսում եւ Ղազախստանում այս հարկը ավելի շուտ էր ներդրվել, քան մեր երկրում: Ընդ որում ՌԴ-ում եւ Բելառուսում դրա տոկոսադրույքները զգալիորեն բարձր են՝ 13 տոկոս:

Ֆիզիկական անձանց համար դիվիդենդների հարկի մասին միանշանակ կարծիք չկա: Մասնագետների մի մասը պնդում է, որ արդյունքում ընկերությունների եկամուտը երկու անգամ է հարկվում:

Մյուսները կարծում են, որ դիվիդենդը Ֆիզիկական անձի եկամուտ է, նույն կերպ ինչ աշխատավարձը: Եվ անարդարացի կլիներ դրա նկատմամբ հարկ չսահմանել:

Սակայն կա այս հարցի որոշակի փոխզիջումային որոշումը: Օրինակ, եթե դիվիդենդներ ստացողը դրա մի մասը ներդրել է երկրի տնտեսության մեջ (նախ եւ առաջ արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ), ապա նպատակահարմար է այդ մասը ազատել հարկերից: Բնականաբար, նման ներդրումները հաստատող համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

 

Սմբատ Գրիգորյան