Toyota ընկերությունը Լաս Վեգասում էլեկտրոնիկայի  CES ցուցահանդեսում ներկայացրել է e-Palette-ը, հաղորդում է Autonews-ը:

Ինչպես սպասվում է, Toyota E-Palette-ն կառաջարկի չորսից յոթ մետր երկարությամբ տարբեր թափքերով մոդելներ:

Չափերը թույլ կտան մեքենան վերազինել յուրաքանչյուր կոնկրետ բիզնեսին համապատասխան: Օրինակ, Uber-ը կարող է ռայդերշինգ համակարգի համար ուղեւորատար մեքենա ստեղծել, իսկ Pizza Hut-ը պիցցա վաճառելու համար շարժական կետ ստեղծել:

Toyota e-Palette-ի փորձարկումը կսկվի 2020-ին:

Toyota-ն  CES-ում ներկայացրել է նաեւ հաջորդ սերնդի ինքնավար մեքենայի նախատիպը: Մեքենան կառուցվել է նախորդ սերնդի հիբրիդային Lexus LS 600hL սեդանի հիման վրա: