Իրանի պատմության մեջ վերջին 100 տարում առաջին անգամ սարկավագուհի է ձեռնադրվել:

NEWS.am-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանից հայտնեցին, որ Անի Քրիստի Մանվելյանը շուրջ 15 տարի է՝ ծառայում է եկեղեցում, բայց սարկավագուհի է ձեռնադրվել 2017թ.-ի աշնանը:

«Եկեղեցական օրենքը թույլ է տալիս, որ կույս աղջիկը կարող է սարկավագուհի ձեռնադրվել: Իրանի պատմության մեջ, սակայն, վերջին 100 տարում սա առաջին դեպքն է, որ սարկավագուհի ունենք»,- ասացին առաջնորդարանից: