Փարիզում կացիններով զինված գողերը հարձակվել են Ritz-Carlton հյուրանոցի վրա եւ 4 մլն եվրո արժողության ոսկերչական իրեր են գողացել: Daily Mail-ը հաղորդում է, որ 5 մարդ կոտրել է հյուրանոցի պատուհանները: Երեք գողերը տեղում ձերբակալվել են, մյուս երկուսին հաջողվել է փախչել: Ոստիկանությունն այս պահին նրանց որոնում է: