Չորեքշաբթի Իրանի Քերմանշահ նահանգում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի սեյսմոգրական կենտրոնին:

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19.26-ին Քուզերան քաղաքից 19 կմ, Ռեւանսեր քաղաքից 22 կմ եւ Քանյարան քաղաքից 30 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:

Առայժմ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: