Գլենդելում բնակվող ազգությամբ հայ Հարություն Ստեփանյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման դանակով հարձակման համար։

2016 թ. դեկտեմբերին 25-ամյա Ստեփանյանը դանակով հարվածել է մինիվենի վարորդին, որը, իր հերթին, վիրավորվել եւ շտապել է հիվանդանոց՝ վրաերթի ենթարկելով  52-ամյա Ռուդոլֆ Տանին: Վերջինս հետագայում  մահացել է հիվանդանոցում: Մինիվենի վարորդը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:

Ստեփանյանը խոստովանել է մեղքը, հաղորդում է Glendale News Press-ը: Սկզբում տղամարդը մեղադրվում էր սպանություն կատարելու մեջ, սակայն հետագայում դատավորը  հանել է մեղադրանքը ` թողնելով միայն հարձակման մեղադրանքը: