Ford ընկերությունը ներկայացրել է առաջին քրոսովերը, որը պատրաստել է Ford Performance մակնիշի սպորտային ստորաբաժանումը: Դա Edge ամենագնացի վերափոխված «լիցքավորված» ST տարբերակն է, փոխանցում է Motor-ը:

Լիահաղոդակավոր Ford Edge ST-ն ունի 2,7-լիտրանոց V6 երկտուրբոշարժիչ, որի օգգ-ն կազմում է 340 ձիաուժ, իսկ պտտման պահը՝ 515 Նմ: Նորույթի դինամիկական բնութագրերի մասին առայժմ չի հաղորդվում:

Ամենագնացը նաեւ ղեկի տակ փոխանցման փոխարկիչներ ունի, էլեկտրոնիկայի կառավարման աշխատանքի ռեժիմների ընտրության համակարգ, հզորացված արգելակներ, վերաուղղորդված արտաժայթքման համակարգ եւ սպորտային կախոց:

Edge ST-ն ունի 21-դյույմանոց անվասկավառակներ, աերոդինամիկ ծածկոց, ռադիատորի այլ վանդակաճաղ, ինչպես նաեւ սպորտային նստատեղեր բարելավված կողմնային աջակցությամբ:

Այս ամենից զատ, քրոսովերն ունի ակտիվ մանեւրայնության համակարգ, որն օգնում է շրջանցել դանդաղ ընթացող կամ կայանված մեքենաներին, ամբողոջությամբ կանգնելու ու ուղեգծում մնալու գործառնությամբ կրուիզ վերահսկիչ, ինչպես նաեւ բախումից հետո ավտոմատ արգելակելու համակարգ, որը նվազեցնում է կրկնակի վթարի հավանականությունը:

Edge ST-ի բացի, ամերիկյան արտադրողի հավաքածուի մեջ են Focus եւ Fiesta հեչբեքերի ST տարբերակը: