Microsoft- հայտարարել է, որ Windows ծրագրի անվտանգության թարմացումները հակավիրուսային ծրագրերի որոշակի տարբերակների հետ համապատասխանության ապահովման նպատակով կարգելափակի, հաղորդում է Techworm-ը:

Microsoft-ի ղեկավարությունը հայտարարել է, որ 2018 թվականի հունվարին օգտատերերը ավնտանգության ծրագրի համար թարմացումներ չեն ստանա այնքան ժամանակ, մինչեւ նրանց հակավիրուս մշակողը չգրանցվի եւ չտեղադրի մուտքի հաջորդ բանալին»:

Հակավիրուսների մատակարարները՝ Avast-ը, Avira-ն, AVG-ն, ESET-ը, F-Secure-ը, BitDefender-ը, Kaspersky-ն, Sophos-ը, Malwarebytes-ը, եւ Symantec-ը արդեն Microsoft-ի պահանջներին համապատասխան փոխել են գրանցման բանալին:

 Մյուս հակաակավիրուսային ծրագրերի մատակարարներին ժամանակ պետք կլինի Windows-ի մուտքի անհրաժեշտ բանալին ստանալու համար:

Հունվարին Windows-ի  անվտանգության համակարգի թարմացումը ինքնուրույն ստանալու համար, հարկավոր է հետեւյալն անել.

Key=”HKEY_LOCAL_MACHINE”Subkey=”SOFTWARE\Microsoft\Windows\CurrentVersion\QualityCompat” Value Name=”cadca5fe-87d3-4b96-b7fb-a231484277cc” Type=”REG_DWORD” Data=”0x00000000”

Նրանք ովքեր ցանկանում են ստուգել՝ արդյոք հակավիրուսի մատակարարը Microsoft-ի հետ համագործակցող մատակարարների ցուցակում է, կարող են ստուգել Քեվին Բոմոնդի ցուցակով հետեւյալ հղմամբ: