Գերագույն դատարանը վճռել է, որ Միսիսիպիում խանութների, ռեստորանների եւ այլ ընկերությունների եւ կազմակերպությունների սեփականատերերը կարող են հրաժարվել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ծառայություններ մատուցելուց՝ վկայակոչելով կրոնական համոզմունքները, հաղորդում է USA.one-ը:

ԱՄՆ Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել կրոնական ազատությունների մասին վիճահարույց օրենքը` մերժելով Միսիսիպիի բնակիչների եւ LGBTQ իրավունքների համար պայքարող խմբերի 2 բողոքները:

Միսիսիսիպի նահանգի օրենքը իշխանություններին թույլ է տալիս վկայակոչել կրոնական համոզմունքները նույնասեռ զույգերին ամուսնության թույլտվությունը մերժելու համար եւ պաշտպանում է սեռական փոքրամասնություններին չսպասարկող ձեռնարկատերերին: Այս վերապահությունն ազդում է որդեգրման ընթացակարգի եւ բիզնեսով զբաղվելու հարցերի վրա: