Թուրքմենստանի ոստիկանությունը բացի սպիտակից սկսել է բոլոր գույնի ավտոմեքենաներին հետապնդել: Իրավապահները պահանջում են, որ օրինակ` կապույտ, կարմիր կամ կանաչ գույնով մեքենաներին տուգանային հրապարակ ուղարկել, հայտնում է «Թուրքմենստանի խրոնիկան»:

Քանի որ սեւ մեքենաների օգտագործման արգելքի վերաբերյալ գրավոր որոշում կամ հրաման չի տրվել, ոստիկանները հանձնարարությունը մեկնաբանում են իրենց հայեցողությամբ՝ կամայականորեն որոշելով, թե որ երանգներ են թույլատրվում, եւ որոնք ոչ:

 Որոշ վարորդների կարող են բաց թողնել, բայց շատերին հրամայում են փոխել գույնը կամ դադարել օգտագործել մեքենաները:

ԱՆՏ տվյալներով՝ երկրում նաեւ կանանց արգելել են մեքենա վարել: