Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ողջունել է ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովի հայտարարությունը, որը սեռական ոտնձգության կապակցությամբ զանգվածային հիստերիայի ֆոնին տղամարդկանց պաշտպանել էր:

«Կատրին Դենյովը օրհնված խոսքեր է ասել», - ասել է 81-ամյա Բերլուսկոնին, ով 2011-ին երիտասարդ կանանց հետ իր այլասերված  «Բունգա-բունգա» երեկույթների պատճառով սկանդալից հետո հրաժարական տվեց եւ  անչափահաս մարմնավաճառի հետ սեքսի պատճառով նրա դեմ հետաքննություն սկսվեց:

«Բնական է, որ կանայք երջանիկ են, եթե տղամարդը փորձում է իրենց գայթակղել », - հեռուստատեսային հարցազրույցում ասել է նա:

«Ես դրանում այդքան փորձ չունեմ, քանի որ կանայք են միշտ  փորձում ինձ գայթակղել»: