Հինգշաբթի երեկոյան Կալիֆոռնիայում Սանտա Բարբարա շրջանի իշխանությունները պարտադիր տարհանում են հայտարարել Մոնտեսիտո քաղաքի բնակիչների համար՝ ուժգին անձրեւների հետեւանքով ջրհեղեղների եւ ցեխային հոսանքների կապակցությամբ, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Կայացված որոշման համաձայն՝ հարկադիր տարհանումը կսկսվի տեղական ժամանակով ժամը 18:00-ից սկսած:

Ինչպես հայտնում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության ղեկավարին, տարհանումը կտարածվի Մոնտեսիտոյի մեծ մասի վրա՝ բացառությամբ հարավարեւելյան փոքր հատվածի: Նա հավելել է, որ տարհանումը կվերաբերի մոտ 10 հազար մարդու:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, Մոնտեսիտոյի բնակիչները մեկ կամ երկու շաբաթ չեն կարողանա վերադառնալ տուն:

Ավելի վաղ շրջանի իշխանությունները հաստատել էին 17 բնակչի մահվան լուրը, 8 մարդ շարունակում է մնալ  անհայտ կորած: