Սաուդյան Արաբիան կհասնի իր հպատակների արտահնձնմանը, որոնք արտասահմանում են բնակվում եւ ներգրավված են կոռուպցիայի մեջ, հայտնում է Khaleej Times պարբերականը:

Թագավորության գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ այս հարցում այլ երկրների հետ համագործակցության հույս ունի: Կասկածյալները, որոնց դեմ բավականին ապացույցներ են հավաքվել, հայրենիք կվերադարձվեն միջազգային օրդեր տալու միջոցով:

Այս որոշումը երկրում հակակոռուպցիոն ծավալուն արշավի մասն է: Դրա շրջանակում ձերբակալվել է 159 մարդ՝ ներառյալ նախկին նախարարներ եւ արքայազններ: 2017 թվականի նոյեմբերից սկսած քննության շրջանակում սառեցվել են 376 բանկային հաշիվներ: Ձերբակալվածներից շատերն ազատ են արձակվել քննության հետ գործարքի հասնելուց հետո: