NASA-ն հրապարակել է Օրիոնի «Մեծ միգամածության» կողքով «թռիչքի» տեսանյութը, որի պայծառությունը թույլ է տալիս նրան տեսնել Երկրի ցանկացած կետից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախագծի ստեղծման ժամանակ օգտագործվել է «Հաբբլ» եւ «Սպիտցեր» արբանյակների կողմից հավաքված տվյալները, որոնք դիտարկում են իրականացնում ինֆրակարմիր տիրույթում: Մասնագետները համեմատել են երկու պատկերները եւ ավելացրել են ծավալի լուսանկարը՝ այդպիսով ցույց տալով տիեզերական օբյեկտը «ներսից»:

Օրիոնի «Մեծ միգամածությունը» ամենապայծառ միգամածությունն է, որի մակերեւույթը 4 անգամ գերազանցում է Լուսնի ընդհանուր մակերեւույթը։ Այն գտնվում է Երկրից շուրջ 1344 լուսային տարի հեռավորությամբ եւ ունի 33 լուսային տարի տրամագիծ։