Tesla Model 3 մակնիշի էլեկտրական մեքենայի որոշ սեփականատերեր մեղադրել են արտադրողին ներքին երեսպատման նյութերի փոփոխման համար: Մասնավորապես՝ խոսքը ալկանտարի փոխարեն ավելի էժան գործվածքների օգտագործման մասին է: Ըստ նրանց՝ գովազդային լուսանկարներում պատկերված ավտոմեքենաների ինտերիերները տարբերվում են իրականներից, հաղորդում է Motor-ը:

Twitter-ի օգտատերերից worstofthymes-ը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է, ո էլեկտրական մեքենայի ներքին հարդարման համար գործվածք է օգտագործվում: Նշվում է նաեւ, որ ավտոմքենան վաճառվում է սարքավորումների պրեմիում փաթեթով, որը լրացուցիչ 5000 դոլար արժե:

Համանման խնդիրների մասին ավտոմեքենաների տերերը հայտնել են նաեւ Tesla Motors Club ֆորումում եւ Reddit կայքում: Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերին Ֆրիմոնտում գտնվող Tesla գործարանի աշխատակիցները Reuters-ին տված հարցազրույցում հայտնել էին, որ էլեկտրական մեքենաների 90 տոկոսը արտադրական թերություններ ունի: