Ամերիկյան General Motors ընկերությունը ներկայացրել է հոլովակ, որտեղ առաջին անգամ ցուցադրել է նոր, լիովին ինքնավար մեքենայի նախատիպի ինտերիերը:

 Մեքենան չունի կառավարման արտաքին մարմիններ, այդ թվում ղեկ եւ արգելակներ: Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Դեթրոյթում կայանալիք ավտոսրահում, որը կբացվի հունվարի 15-ին, հաղորդում է Autonews-ը: 

Ղեկի, աքսելերատորի եւ արգելակման համակարգի շահագործման համար պատասխանատու է էլեկտրոնիկան:

GM-ի տվյալներով՝ նման մեքենաների շարքային արտադրությունը կսկսվի 2019 թվականին: